00:00:00

Դուք վիրահատության համար պետ.պատվերի իրավունք չունեք, ու 2-րդ արդեն վիրահատվել եք․ էլ ի՞նչ եք ուզում․Արցախի հերոս Է․Մարկոսյանի գրառումը

22:33, 26 ապրիլ 2021 Քաղաքականություն

Արցախյան վերջին պատերազմին մասնակցած եւ Արցախի հերոսի կոչում ստացած Էդգար Մարկոսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Էսօր ինձ զանգում են ՀՀ առողջապահության նախարարությունից ու ասում են՝ դուք վիրահատության համար պետ.պատվերի իրավունք չունեք, ու 2-րդ արդեն վիրահատվել եք «էլ ի՞նչ եք ուզում»:
Ուրեմն, կրկին ասեմ շնորհակալ եմ բժիշկ Արման Պարգևի Հակոբյանին և Տաթեւիկ Պիլթակյանին  ու ողջ Նաիրի բ/կ-ի անձնակազմին` ինձ անհարմարություն չպատճառելու համար։
Հա ու նշեմ. ես իրենց ասած «փաստաթղթայինն» էլ ունեմ, որ վնասվածքը ստացել եմ ծառայության (պատերազմի) ընթացքում։ Ուղղակի նախարարության այդ «աշխատակցի» անունը չիմացա, բայց շատ կուզենայի գտնեի իրան:
Կից ներկայացնում եմ մերժման պատճառը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր