00:00:00

ԲՀԿ-ի առաջնորդը բանտ նստեց. Եթե սիրալիր խաղերի խնդիր լիներ, ուրիշ իրավիճակ կլիներ. Աբովյան

20:43, 26 ապրիլ 2021 Քաղաքականություն

ԲՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի մենակ։ Ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ հավելելով, որ իրենց ընտրություններին գնում են հաղթելու նպատակով։ Հարցին՝ հնարավո՞ր է ԲՀԿ-ն ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցի, Արման Աբովյանն ասաց. «ԲՀԿ-ի առաջնորդը գնաց և բանտ նստեց։ Եթե սիրալիր խաղերի խնդիր լիներ, այդ պարագայում լրիվ ուրիշ իրավիճակ կլիներ։ Անընդհատ փորձում են սև կատու գտնել մութ սենյակում, հատկապես այն դեպքում, որ այդ կատուն այնտեղ վաղուց չկա ու չի էլ եղել»,-ասաց պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր