00:00:00

Նորմալ պրակտիկա է, երբ հրաժարական ներկայացրած կաբինետը շարունակում է պաշտոնավարել.Վլադիմիր Վարդանյան

18:14, 26 ապրիլ 2021 Քաղաքականություն

Սահմանադրական որևէ արգելք չկա, երբ հրաժարականից վարչապետը շարունակում է պաշտոնավարել վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի ԺՊ լինելուն: «Նախընտրական քարոզչության ընթացքում կան կանոններ, որի պարագայում պաշտոնակատարը և քարոզչություն իրականացնողը նույն սուբյեկտը չպետք է լինեն, բայց վարչապետը շարունակում է կատարել իր պարտականությունները»,-ասաց իմքայլական պատգամավորը: Անդրադառնալով՝ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ որ հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը չի կարող մնալ վարչապետի ԺՊ, պատգամավորն արձանագրեց, որ նորմալ պրակտիկա է, երբ հրաժարական ներկայացրած կաբինետը շարունակում է պաշտոնավարել. «Խնդիրը վերաբերում է բացառապես այն փուլին, երբ կնախաձեռնվի նախընտրական քարոզչություն, և այդ փուլում անձինք չեն կարողանա համատեղել ընտրական քարոզի մասնակցողի և պետական պաշտոնյայի կարգավիճակները»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորը նաև հայտնեց, որ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխություններըուժի մեջ կմտնեն հրապարակվելուց հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր