00:00:00

«Ազատագրումը սկսվելու է Սյունիքից». Տիգրան Աթանեսյան

18:04, 26 ապրիլ 2021 Քաղաքականություն

«Հարցը, թե ինչու է հիվանդ մարդն անում այդ կամ այն բաները, ավելի ճիշտ է հասցեագրել դատական հոգեբույժին, - «Փաստինֆո» - ի եթերում ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք մեկնելու նպատակը։ «Հարցը բարդ է, բայց փաստացի մենք ունենք այն, ինչ ունենք։ Սյունիքի մեր հայրենակիցներն ասել են այն, ինչ վաղուց ասում է ամբողջ Հայաստանը։ Նրանք դա արտահայտել են ուղիղ տեքստով, հրապարակավ, - շարունակում է զրուցակիցը։ Մարդը, ով ունի հայրենասիրական զգացումներ, էլ չենք խոսում ինտելեկտի մասին, չի կարող աջակցել նրան։ Դա, իհարկե, չի վերաբերում նրանց, ովքեր ունեն իրենց մորթապաշտական շահը։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Սյունիքում՝ շատ արդար է և տեղին»։ Ես լիովին համաձայն եմ տարածված կենցաղային վարկածի հետ, որ Փաշինյանը փող է վերցրել ու վաճառել Ղարաբաղը, որից ոմանք հրաժարվում են։ Ներքին ինտուիցիան ինձ հուշում է, որ դա այդպես էլ եղել է։ Դա փողի մարդ է եւ ավելին՝ ոչինչ: Ուստի կարծում եմ, որ ադրբեջանցի իր ավագ գործընկերոջ հետ նրանք կարող են պայմանավորվել ամեն ինչի մասին, նշում է փաստաբանը Զարմանալու ոչինչ չկա: Դրանով է բացատրվում ադրբեջանական ԶԼՄ-ների աջակցությունը, որն արվում է բոլորին, ովքեր կողմ են Փաշինյանին և քննադատությունը նրանց, ովքեր դեմ են։ Այստեղ նրանք, ինչպես ասում են, «սոթ են տալիս»՝ դա չպիտի երևա, բայց նրանք չեն դիմանում ու ցույց են տալիս։ Ես վստահ եմ, որ մենք բոլորս մեր միամտությամբ մեծ դավաճանության զոհ ենք դարձել։ Ուստի միանգամայն հանգիստ կարելի է դիտարկել փոխադարձ պայմանավորվածության վարկածը Ալիևի և Փաշինյանի գործողություններում»։ «Դատախազությունն ու քննչական մարմինները միշտ գործել են ի շահ գոյություն ունեցող իշխանության», - վստահ ասում է Աթանեսյանը: Հենց այդպես են նրանք գործում հիմա, գործել են անցյալում և գործելու են հետագայում։ Հիմա մեզ մոտ անպատասխանատու, դավաճանական իշխանություն է, և, համապատասխանաբար, նմանատիպ քննչական մարմիններ։ Բայց, այնուամենայնիվ, այսօր ոչ ոք չի խոսում այն մասին, որ այն, ինչ կատարվում է սյունեցիների հետ՝ ձերբակալություններ, ձերբակալություններ և քրեական գործեր՝ փափուկ ռեպրեսիաներ են։ Նախկին իշխանությունների օրոք ամեն ինչ շատ ավելի կոշտ էր թվում։ Ես ասել եմ ճշմարտությունն այն ժամանակ, ասում եմ և հիմա, եւ խոսելու եմ նաև հետագայում, - շարունակում է փաստաբանը։ Սյունեցիների հետ տեղի ունեցողը ոչ թե բռնաճնշումներ են, այլ բռնության ակցիաներ։ Ես բոլորովին չեմ հասկանում, թե ինչով են զբաղված դատախազությունն ու հետաքննությունը, շատ լավ հասկանալով, որ նրանց, միևնույն է, ազատ են արձակելու։ Պարզապես մի մարդ, ով չի կայացել որպես տղամարդ, իր վիրավորանքների համար՝ խաղը վարում է ուրիշի ձեռքերով»։ «Ես մեծ կարեկցանքով եմ վերաբերվում ձերբակալված եւ տուժած սյունեցիներին եւ ոչ մի կերպ չեմ արդարացնում նրանց, ովքեր նման կերպ են վարվում նրանց հետ։ Պարզապես ես իրավիճակն ավելի գլոբալ եմ դիտարկում։ Եվ եթե ազատվենք այն հույզերից, որոնք, իհարկե, առաջացնում են կադրերը, որոնք մենք բոլորս տեսել ենք, ապա վստահ եղեք, որ այստեղ կոշտ ռեպրեսիաներ չկան: Ես չեմ հասկանում այս իշխանության տրամաբանությունը։ Այն միշտ կա, պարտադիր, եւ եթե մենք չենք տեսնում այն, դա մեր խնդիրն է: Թե ինչով են նրանք զբաղվում, բացարձակապես անհասկանալի է։ Ոչ թե նրանք բարի են եւ լավն են,, եւայդ պատճառով չեն գնում ռեպրեսիաների: Այստեղ ինչ - որ այլ բան կա, բայց ես չէի ցանկանա հիմա խոսել գուշակությունների մասին», - հայտարարել Է Տիգրան Աթանեսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր