00:00:00

Եթե Նիկոլը ավանտյուրա անի եւ ԱԺ-ում ընտրվի վարչապետ, մեխանիզմ չկա ԱԺ-ի որոշումը վիճարկելու. Գեւորգ Պետրոսյան

17:32, 26 ապրիլ 2021 Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի տեքստում ասում ՝ մենք քաղաքացուց ստացած իշխանությունը պետք է վերադարձնենք նրան. Նախ դու ինչ-որ բան կարող ես վերադարձնե՞լ, դու մենակ խլող ես, չանթող տանող ես: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «Այ դեմագոգ, եթե վերադարձնում ես իշխանությունը, ինչու ես հընթացս ասում, որ ես նորից կարող եմ գամ, դառնամ վարչապետ: Այ, դեմագոգ, ում ես հիմարի տեղ դրել: Այսինքն հաթաթա է տալիս, որ եթե ձեզ խելոք չպահեք, նորից կգամ վարչապետ դառնամ: Ցանկացած անձի հրաժարականի հիմքում ընկած է լինում երկու փաստ. Կամ առողջական վիճակն է անբավարար, կամ ոլորտը ձախողել է հեռանում է: Եթե առողջական խնդիր ունես, ասա հասկանանք: Իսկ եթե հասկանում ես, որ ձախողել ես, ձախողած անձի վերադարձը ո՞րն է: Նա ասում է՝ ես հրաժարական տվեցի, 2 շաբաթում վարչապետի թեկնածու չի առաջադրվի, կառաջադրվեմ միայն ես, չեմ ընտրվի եւ խորհրդարանը կցրվի: Այսինքն նա թքած ունի խորհրդարանի վրա եւ էս գլխից գրիչով գծել է, թե ինչ է լինելու: Բա որ դու ավանտյուրա անես, եւ խորհրդարանը քեզ ընտրի: Փակվելու է ընտրությունների թեման: Եթե ինքը ԱԺ-ում ընտրվեց վարչապետ, մեխանիզմ չկա  ԱԺ-ի որոշումը վիճարկելու: Ես նրանից ամեն ինչ սպասում եմ: ինքը կարա ասի՝ ես չեմ ընտրվում, բայց ներքին կարգով հրահանգ տա, ասի՝ ինձ ընտրեք»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր