00:00:00

Հանձնարարություն է հնչեցվել, որ Սյունիքը «գլխատեն» մեր սահմանապահներից. սահմանադրագետ

00:06, 24 ապրիլ 2021 Քաղաքականություն

Այսօր դատարանում քննարկվում է Սյունիքի սահմանապահների կալանքի խնդիրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։ «Ըստ էության ուղղակի հանձնարարություն է հնչեցվել, որ Սյունիքը «գլխատեն» մեր սահմանապահներից։ Չգիտեմ նպատակը Սյունիքի հանձնումն է, թե ոչ, բայց չեմ կարծում, որ այդքան զուգադիպություններ լինեն»,-ասաց սահմանադրագետը։ Հարցին՝ փորձ է արվում Սյունիքի համայնքապետերին մեկուսացնե՞լ, Վարդան Այվազյանն ասաց, որ համայնքապետերը պետականության բացակայության պայմաններում պահում են Սյունիքի սահմանները, մեր անվտանգության երաշխավորներն են և փաստացի փորձ է արվում նրանց մեկուսացնել. «Այս պարագայում դա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ»,-ասաց Վարդան Այվազյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր