00:00:00

Նիկոլը ուզում է մնալ՝ Ալիևի հետ իր ծրագիրը իրականացնելու համար, իր համար չկա այս պետությունը, չկա Արցախը, չկա իր թիմը․ Կ․ Բեքարյան

00:31, 23 ապրիլ 2021 Քաղաքականություն

Քանի մեր հայրենակիցների հաշվին աթոռակռիվ են տալիս, մենք պետք է հասկանանք՝ երեկվա և նախորդ օրվա ամբողջ շոուների իմաստն ո՞րն էր, եթե դա հասկանանք, հույս ունեմ, որ մեր այստեղ հավաքվելը կտասնապատկվի ու կհարյուրապատկվի. հաջակցություն Սյունիքում ձերբակալվածների կայացած հանրահավաքի ժամանակ ասաց հասարակական- քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը: «Այսօր Սյունիքն արդեն բոլորիս կարիքն ունի, որ թիկունքին կանգնենք և վերջիվերջո նա մեր թիկունքն է: Նիկոլը նոյեմբերի 10-ից ի վեր մնում է իշխանության, ընդամենը մի բանի հաշվին՝ ինքն այս հասարակությանը ահաբեկում է՝ եթե իշխանութունը փոխվեց, այս երկիրը կունենա պատերազմ, և ահաբեկելու հաշվին մնում է իշխանության: ժողովուրդը հասկացավ, որ դա հերթական շահարկումն է, իր հերթական խոստումներն է Ալիևին և Էրդողանին: Նիկոլի՝ Սյունիք գնալուց ընդամենը մի օր առաջ Ալիևը հայտարարեց՝ կտան այդ միջանցքը՝ կտան, չեն տա՝ կվերցնեմ ուժով, հետևից Նիկոլը գնում է Սյունիք, ի՞նչ է արվում՝ Ալիևը և Նիկոլը միասին ջարդում են սյունեցու ողնաշարը, մեր բոլորի ողնաշարը նպատակը, ծրագիրը դա է»: Բեքարյանի խոսքով՝ մյուս խնդիրը, որը Փաշինյանը փորձում է լուծել, սյունեցիներին ընկճելն է. «Փորձում է Սյունիքի տղերքին ընկճել, այդ վիդեոներն ու շոուները տարածելով՝ փորձում է ողջ ժողովրդին ահաբեկել, որ պատրաստ եղեք, տեսեք՝ ձեզ ի՞նչ է սպասվում նախընտրական և ընտրական շրջանում: Ուզում է մնա Ալիևի հետ իր ծրագիրը իրականացնելու համար, իր համար չկա այս պետությունը, չկա Արցախը, իր համար չկա իր թիմը․ յուրաքանյուրին մատաղ կանի, միայն իր աթոռին մնալու օրը երկարի: Մենք պետք է մեկընդմիշտ հասկանանք, որ նրա՝ ամեն ավելի օրը մնալը տառապանք ու շատ դեպքերում անդառնալի կորուստ է, ինչպես 5000 երեխեքը և հայրենիքի կորցրած հատվածը: Մարդ ինչքա՞ն ստոր պետք է լինի, որ նոյեմբերի 10-ին ստորագրի, հիմա իրան ապուշի տեղ դնի, իր ստորագրած փաստաթղթի մեջ չկա միջանցք ու Նախիջևան բառը, լավ ո՞ւմ ես հիմարի տեղ դնում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր