Yerkir.am-ը գրում է. «Թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու Փաշինյանին ծառայող ոստիկաններն այսօր առավոտյան Սեւան քաղաքում մոտեցել են ՀՅԴ անդամ Գուրգեն Սաղաթելյանին եւ, առանց որեւէ ծանուցման, հիմնավորման կամ պատճառ ներկայացնելու, բերման ենթարկել:
Գուրգեն Սաղաթելյանին, հավանաբար, բերման են ենթարկել երեկ հոգեկան ցնցումների մեջ հայտնված Փաշինյանի՝ բողոքի ակցիաների մասնակիցների դեմ զանգվածային բռնություններ կիրառելու վերաբերյալ հրահանգավորման շրջանակներում:
Հիշեցնենք՝ Պռոշյան փողոցում Փաշինյանի դեմ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է նաեւ Գուրգեն Սաղաթելյանը»։