00:00:00

Սյունիքում ՌԴ սահմանապահների մեքենայի ուղեկցմամբ վարչապետի շրջելը լավագույնս է արտացոլում իրավիճակը․ Տ.Աբրահամյան

14:23, 22 ապրիլ 2021 Քաղաքականություն

Իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր պնդում էին, որ Սյունիքում խնդիր չկա, իսկ ճանապարհներն անվտանգ են, ի՞նչ են զգում, երբ նույնիսկ իրենց վարչապետն է այդ ճանապարհներով ռուսական երաշխիքներով երթևեկում։ Այս մասին Facebook_ի իր էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հարմար է՞ հայտնի կենդանու կարգավիճակում հայտնվելը։ ՌԴ սահմանապահ ծառայության պարեկային մեքենայի ուղեկցմամբ վարչապետի Սյունիքում շրջելը լավագույնս արտացոլում է մարզում և Հայաստանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, դրա առանձնահատկությունների ու իրական սպառնալիքների մասին։ Ով Սյունիքում ու ողջ Հայաստանում իրականում գիտակցում է այս իշխանության արածի, իրականացվող քաղաքականության շարժառիթներն ու դրա հետևանքներ, բնական է, որ իր անհանդուրժողականությունը որևէ ձևով արտահայտելու է՝ ով ինչպես կկարողանա, ուժը ոնց կպատի։ Այս իշխանության՝ պետության ղեկին մնալու յուրաքանչյուր օրը, մեզ մոտեցնում է ողբերգության հաջորդ հանգրվանին, ինչի դեմը պետք է առնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր