00:00:00

Մեղրիի քաղաքապետին Երեւան են տեղափոխում` ոստիկանություն. նրա դատավարական կարգավիճակը հայտնի չէ. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Մեղրի-Երեւան «արկածներից»

13:58, 22 ապրիլ 2021 Քաղաքականություն

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին հրավիրել են ոստիկանություն, բայց պարտադրել են, որ ոստիկանական մեքենան նստի: Այս մասին տեղեկացրել է փաստաբան Գայանե Պապոյանը: Նկատենք, մինչ այդ մամուլում գիշերը տեղեկություն էր տարածվել, թե ոստիկանությունը քաղաքապետին է փնտրում, ինչից հետո քաղաքապետը փաստաբանի հետ միասին ներկայացել են ոստիկանության բաժին, որտեղ ասել են, որ այս պահին Մխիթար Զաքարյանի հետ որևէ գործողություն չի կատարվելու, ուստի գնացել են Մ.Զաքարյանի տուն: Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանները ներկայացել են ու նրան ոստիկանություն հրավիրել: «Մ. Զաքարյանի տանն ասացին գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին , որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց գնում ենք Երևան, ընդ որում՝ Երևան բերելու տեղեկատվությունը սեփական միջոցներով ենք հայթայթել», նշել է փաստաբանը` ավելացնելով, որ թեեւ իր պաշտպանյալին «հրավիրել են» ոստիկանության բաժին, բայց պահանջել են, որ վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա ոստիկանություն՝ ըստ ապօրինի հրահանգի։ «Հավանաբար ինքնակամ ներկայանալու արդյունքում ենթադրյալ սպասվելիք «շոու» օպերացիայի տապալման հետևանքով մարդամեկը հոգևարքի մեջ է՝ ամեն գնով ուզում է փաստացի բերման ենթարկի», - նշել է նա: Մ.Զաքարյանին ուղեկցել է մի քանի հարյուր ոստիկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր