00:00:00

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի եւ համայնքապետերի հետ

21:21, 21 ապրիլ 2021

Սյունիք կատարած այցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և համայնքների ղեկավարներ Մխիթար Զաքարյանին (Մեղրի), Առուշ Առուշանյանին (Գորիս) և Արթուր Սարգսյանին (Սիսիան): Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել համավարակի ու պատերազմի կրկնակի հարվածներից: ԱՄՆ դեսպանատնից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ մարզպետն ու համայնքների ղեկավարները դեսպանին ավելի մանրամասն ներկայացրին իրավիճակը և քննարկեցին պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության տրամադրումը: Դեսպան Թրեյսին հայ պաշտոնյաների հետ զրույցում նաև անդրադարձավ մարզի զարգացմանն ուղղված ԱՄՆ շարունակական աջակցությանը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեսպանն արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է Սյունիքում ու հանդիպումներ ունենում տեղի իշխանությունների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր