00:00:00

Խորհրդակցություն` պատերազմական վնասների դիմաց աջակցության ծրագրերի իրականացման շուրջ

23:14, 21 ապրիլ 2021 Լեռնային Ղարաբաղ

Ապրիլի 21-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցաբերվելիք աջակցության վերաբերյալ որոշումների իրականացմանն ուղված միջոցառումները: Նախագահի հրամանագրով ստեղծվել է տվյալ խնդրով զբաղվող պետական հանձնաժողով, որը ղեկավարում է Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը: Աջակցությունը տրամադրվելու է 6 ուղղություններով՝ ՀՀ կառավարության հետ միասին: Նախագահ Հարությունյանը հանձնարարել է կարճ ժամկետներում մշակել համապատասխան կարգերը և սկսել ծրագրերի իրականացումը: Երկրի ղեկավարը կարևորել է պետական լիազոր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը ընթացքում ծագող խնդիրների արագ ու արդյունավետ կարգավորման նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր