00:00:00

Մհեր Արմենիայի կուսակցության համագումարը տապալվել է. 300 համակիրներից ներկայացել է 10-ը

21:35, 21 ապրիլ 2021 Քաղաքականություն

Երգիչ Մհեր Արմենիան, որը մեկ ամիս առաջ հայտարարեց կուսակցություն հիմնելու որոշման մասին, եւ տեղեկացրել էր, որ պատրաստվում է մասնակցել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ կուսակցությունը կկոչվի «Ազգի ձայնը», այսօր հրավիրել էր հիմնադիր համագումար։ Irakanum.am-ը տեղեկացավ, որ այն նախատեսված էր 16:00 «Վիվալդի հոլ»-ում։ Ինչպես հայտնի է, համագումարը կայացած կարող է համարվել, եթե դրան մասնակցում են 300-ից ոչ պակաս պատվիրակներ։ Այլ կերպ ասած` Մհեր Արմենիայի կուսակցության գրանցման համար նախապես անհրաժեշտ է գոնե 300 համակիր։ Սակայն մեզ հայտնի դարձավ, որ համագումարի հենց սկզբում այն տապալվել է։ Երգչի համագումարին ներկայացել է մոտ տասը համակիր, 290-ը պարզապես ներկա չեն գտնվել։ Պայմանավորված այդ հանգամանքով` Մհեր Արմենիան հայտարարել է, որ այդ ժամին լրագրողների հարցերին կպատասխանի, իսկ «կուսակցաշինության» գործընթացը կմեկնարկի երեկոյան։ Ամենայն հավանականությամբ, նա հույս ունի, որ իր «մեծաթիվ» համակիրները այնուամենայնիվ կգան։ Նշենք, որ Մհեր Արմենիան հայտարարել է, որ ձգտում է իշխանության, բայց չի «գաղտնազերծել», թե ով է լինելու իր կուսակցության վարչապետի թեկնածուն։ Գուցե  համագումարին չեկած համակիրներից մե՞կը։ Իսկ մինչ այդ գեղեցիկ ու լուսավորված սրահը մնաց դատարկ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր