00:00:00

Էտ Սյունիքում որեւէ մեկն անպատիժ չի մնա. Իմքայլական պատգամավորը բանդա անվանեց սյունեցիներին. Factor.am

16:31, 21 ապրիլ 2021

Այն, ինչին մենք ականատես եղանք Ագարակում ու Մեղրիում, վկայում է այնտեղ գտնվող մարդկանց սադրիչ գործողությունների մասին: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը: Դավոյանի խոսքերով, օրինակ Մեղրիի քաղաքապետն՝ իր գլխավորությամբ 30 հոգանոց բանդան, իրենց պահում է ոչ պատշաճ, ամենազզվելի կերպով. «Այդ մարդիկ հիմնականում աշխատում են Մեղրիի կամ Ագարակի համայնքապետարաններում, ուղղորդված են, նույն անձի բարեկամներն են: Նրանք չեն թողնում, որ քաղաքացիները մոտենան վարչապետին»: Լրագրողը պատգամավորին հարց է տվել նաեւ վարչապետի հայտարարության մասին, երբ նա ասաց, որ «էտ հարցն էլ կլուծեն»: Պատգամավորը նշել է, որ «Էտ Սյունիքում որեւէ մեկն անպատիժ չի մնա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր