00:00:00

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ԼՂ հակամարտության ուսումնասիրման հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել

16:27, 21 ապրիլ 2021

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ԼՂ հակամարտության, ինչպես նաեւ 20-րդ եւ 21-րդ դարերում Նախիջեւանի հայերի նկատմամբ բռնության ուսումնասիրման հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ներկայացնելով 2020 թվականին արված աշխատանքը՝ նա նշել է, որ խմբի գործունեության արդյունքները հասանելի կլինեն օտար լեզուներով: «44-օրա պատերազմի ժամանակ մենք հայտնաբերեցինք, որ լուրջ խնդիր ունենք օտար լեզուներով արտասահմանյան գիտական հասարակությանը մեր հարցերը ներկայացնելու մասով: Հենց այդ պատճառով մենք մեր ներքին ռեսուրսների հաշվին ձեւավորեցինք Ղարաբաղի հարցի ուսումնասիրման խումբ: Աշխատանքը կլինի նաեւ օտար լեզուներով: Իհարկե, արդյունքները միանգամից նկատելի չեն լինի, սակայն մոտ ժամանակներս հայտնի կդառնան»,-ասել է Մարությանը: Այժմ խմբում ներառված է 3 գիտաշխատող: Տնօրենը հույս է հայտնել, որ ապագայում տվյալ խումբը կընդլայնվի  եւ կվերածվի առանձին լիարժեք գիտահետազոտական բաժնի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր