00:00:00

Ալիևը փաստացի մեզ պատերազմ է հայտարարում. Ալավերդյան

Հայաստանի իշխանությունները նպաստում են Ալիևի լկտի եւ ռազմատենչ հայտարարություններին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ արձագանքելով Փաշինյանի նախօրեին հնչեցրած սկանդալային հայտարարությանը։ Ինչպես արդեն հայտարարել ենք՝ Ալիեւը հայտարարել է, թե իրագործելու են «Զանգեզուրի» միջանցքի ծրագիրը` անկախ նրանից Հայաստանն ուզում է, թե ոչ: «Եթե ցանկանա Հայաստանը, այդ հարցը կարելի է լուծել հեշտ, եթե չցանկանա՝ մենք դա ուժով կլուծենք։ Ես պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ ասել եմ, որ նրանք պետք է հոժար կամքով դուրս գան մեր հողից, այլապես մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը կլինի նաև Զանգեզուրի միջանցքի հետ»,- հայտարարել է Ալիեւը։ Տիկին Ալավերդյանի գնահատմամբ՝ սա հետեւանք է Ադրբեջանցի կողմից սեպտեմբերի 27-ին մեկնարկած միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին միջազգային հանրության անտարբերությանն ու Հայաստանի ոչ համաչափ արձագանքին։ Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանի գործողությունները եղել են ցեղասպանական ագրեսիա՝ հայ ժողովրդի դեմ: «Քանի որ անգամ մեր Ազգային Ժողովը դա չասաց, և հիմա միջազգային հանրությունում դա ընկալվում է որպես Հայաստանի կողմից նկրտումներ Ադրբեջանի տարածքների նկատմամբ, եւ հասկանալի է, որ Ալիևը, լկտիացած պարզապես հայտարարում է մեզ պատերազմ: Ասում է եթե չկատարեք մեր ցանկությունները, կմնաք տուժած կողմ»,- ասել է Լ.Ալավերդյանն ու ավելացրել. «Ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները, իրենց կեցվածքով նպաստում են այդպիսի հայտարարություններին: Ավելին, մենք գիտենք որ մեզ սպառնում է նաև Փաշինյանը, ասելով արդյոք մենք վստահ ենք, որ թուրքերը չեն հայտնվի Երևանում: Այսինքն այդ խունտան, որը խաբեությամբ եկել է իշխանության, չի պատրաստվում հրաժարվել թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից հայերի դեմ»։ Փաշինյանի այդ հայտարարությանը զուգահեռ գաղտնի Սյունիք մեկնեց նաեւ Փաշինյանը, որն առաջացրել է սյունեցիների դժգոհությունը։ «Պետք է նշել, որ Փաշինյանը Սյունիք գնացել է ոչ թե միայնակ, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի հետ: Եթե դուռը փակեն նրա երեսին՝ նա փորձելու է մտնել պատուհանից, եթե փակեն պատուհանը` նա կփորձի մտնել անցքերով: Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ ժողովուրդը գրագետ չէ և չի ուզում իրականացնել այդ հեռահար ծրագրերը, իսկ ինքը պատրաստակամ է: Փաշինյանը կարծում է, որ իրենով է անում ` թե Արևմուտքին, թե Ռուսաստանին: Նա իր վերջին ելույթներով փորձում է ցույց տալ, որ դեռ պետք կգա: Այդ ազգադավ քաղաքականությունը վտանգավոր է ամբողջ հայության՝ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ ամբողջ հայության համար»,- ընդգծել է նա: Տիկին Ալավերդյանը մտահոգություն է հայտնել, թե ովքեր են քվեարկելու Փաշինյանի օգտին անօրեն հայտարարված ընտրություններում: «Քանի տոկոսն է, որ մեզ ներսից զավթել են և քայքայում են»,- շեշտեց Ալավերդյանը: Փաշինյանին Սյունիք կատարած այցին ուղեկցում են նաեւ մեծ թվով հատուկ ջոկատայիններ, ոստիկաններ եւ որոշ բնակավայրերում անգամ բախումներ արձանագրվեցին իրավապահների ու քաղաքացիների միջեւ։ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը խստորեն դատապարտեց սյունեցիների հանդեպ ուժի գործադրումը: Նա նշեց, որ մարդիկ իրավունք ունեն իրենց դժգոհությունը հայտնել Փաշինյանի այցի հետ կապված, և նրանց հանդեպ ուժի կիրառումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր