00:00:00

Կապանում Փաշինյանը հրաժարվեց պատասխանել քաղաքացու հարցին

18:19, 21 ապրիլ 2021 Քաղաքականություն

Կապանում Նիկոլ Փաշինյանին կրկին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով «դիմավորեցին»։ Մարզպետարան մտնելուց առաջ քաղաքացիներից մեկը մոտեցավ՝ փորձելով հարց ուղղել, սակայն Փաշինյանը հրաժարվեց հարցին պատասխանել։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցելել է երեկ, եղել է Շուռնուխ գյուղում, այցելել բնակիչներից մի քանիսի տներ: Սյունեցիները ակցիա են կազմակերպել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, պահանջում են, որպեսզի հեռանան Սյունիքից: Վերջինս Մեղրիում և Ագարակում «արժանացել է ընդունելության», մասնավորապես՝ քաղաքացիները հայհոյանքներով և «Նիկոլ դավաճան», կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորել և ճանապարհել նրան, իսկ Քաջարան, որտեղ սյունեցիները ևս փակել էին ճանապարհը և չէին պատրաստվում թույլ տալ վերջինիս՝ մուտք գործել քաղաք, Փաշինյանն այդպես էլ մուտք չի գործել՝ վերադառնալով մարզպետարան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր