00:00:00

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը շարունակում է կատարել ԼՂ-ում դիտարկման խնդրի կատարումը

10:42, 21 ապրիլ 2021

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է կատարել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողությունների դիտարկման խնդիրներ: Իրավիճակի մոնիթորինգն իրականացվում է շուրջօրյա՝ անօդաչու թռչող սարքերի, մասնավորապես՝ «Ֆորպոստ» և «Օրլան-10» ԱԹՍ համակարգերի միջոցով: Ռուսական անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր թռիչքը կարող է տևել մինչև 10 ժամ: «Բորտային միջոցները թույլ են տալիս մեզ ճշգրիտ որոշել հայտարարագրված օբյեկտների կոորդինատները և դրանց փաստացի գտնվելու վայրը», - ասել է անօդաչու ավիացիոն ծառայության ղեկավար Ալեքսանդր Կրեպիշևը: «Բացի այդ, կա ավտոմեքենաների և տրանսպորտային ավտոշարասյունների ուղեկցություն: Հիմնականում մեր միջոցներն օգտագործվում են լեռնային, անտառապատ և դժվարամատչելի տարածքների դիտարկման համար», - հավելել է նա: Համատեղ կենտրոնի ռազմական անձնակազմն անօդաչու թռչող սարքերից շարունակաբար պատկերներ է ստանում դեպի կառավարման կենտրոն, որտեղ վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը և գրանցվում կողմերի շփման գիծը հատելու բոլոր փաստերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր