00:00:00

Ալիևի խոսքերը Զանգեզուրի մասին` Նիկոլի Սյունիք գաղտնի ուղևորության ֆոնին, անշրջելի գործընթացի սկիզբ են. Գևորգյան

10:15, 21 ապրիլ 2021

Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ալիևի վերջին հայտարարությունները Զանգեզուրի մասին՝ Նիկոլի դեպի Սյունիք գաղտնի ուղևորության ֆոնին, անշրջելի գործընթացի սկիզբ են: Խոսքը գնում է ազգային ինքնիշխանության կորստի սկզբի մասին: Ի վերջո, ինքնիշխանությունը կարող է ոտնահարվել ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև այն ժամանակ, երբ Հայաստանը համարժեք չի արձագանքում թշնամիների ագրեսիվ հայտարարություններին: Համոզված եմ, որ ՀՀ ԱԳՆ երեկվա հայտարարությունից հետո մենք մեզ ավելի վստահ չզգացինք, իսկ Սյունիքի բնակիչների կյանքը ավելի անվտանգ չդարձավ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր