00:00:00

Նախագահը ծանոթացել է Սյունիքի Տեղ, Խնածախ, Խոզնավար և Վաղատուր բնակավայրերի խնդիրներին

02:10, 20 ապրիլ 2021 Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է մարզի սահմանամերձ Խնածախ բնակավայր: Նախագահ Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել և զրուցել են բնակիչների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել նրանց խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են անվտանգությանը, սոցիալ-տնտեսական վիճակին, ինչպես նաև մարդու իրավունքներին: Բնակիչները մասնավորապես նշել են, որ որոշ տարածքներ, հիմնականում՝ արոտավայրեր, պատերազմից հետո անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, և ներկայումս իրենք, անվտանգությունից բացի, կանգնած են նաև ապրուստը հոգալու խնդրի առջև։ Նրանք առանձնացրել են նաև ճանապարհների վերանորոգման, ջրամատակարարման ու գազամատակարարման հետ կապված խնդիրները։ Խնածախում նախագահ Սարգսյանը հանդիպել է նաև Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի և համայնքի մեջ մտնող Խոզնավար և Վաղատուր բնակավայրերի ղեկավարների հետ, որոնք ներկայացրել են իրենց խնդիրները: Հանրապետության նախագահն առաջարկել է համայնքների առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ և մանրամասն տվյալներ ներկայացնել նախագահի աշխատակազմ և պատրաստակամություն հայտնել նախագահի ինստիտուտի լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր