00:00:00

Ո՞ւմ շվաքի ներքո է Սուրեն Պապիկյանը բազմել նախարարի աթոռին. Դավիթ Խաժակյան

02:19, 17 ապրիլ 2021 Քաղաքականություն

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ո՞ւմ շվաքի ներքո է Սուրեն Պապիկյանը բազմել նախարարի աթոռին․․․ Պապիկյանը այսօր ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից և իր քաղաքական առաջնորդով պայմանավորեց ԼՀԿ խմբակցության ներկայացվածությունը խորհրդարանում, ասելով, թե՝ «Փաշինյանի շվաքի ներքո են այդ աթոռին բազմել»: Նախ ինձ համար անակընկալ էր փաշինյանական ոճի ելույթը, քանի որ Պապիկյանին ճանաչել եմ որպես հավասարակշիռ մարդ։ Բայց ավելի քան զարմացա, երբ նման շահարկում արեց մի մարդ, ով դեռևս 2017թ․-ին ԵԼՔ դաշինքը առաջնորդելու համար քվեարկել էր Էդմոն Մարուքյանի օգտին։ Բացի այդ Պապիկյանը նույն ընտրատարածքում թեկնածու էր Էդմոն Մարուքյանի հետ և վերջինիցս 11 անգամ պակաս քվե էր ստացել (554):
ԼՀԿ-ն 2018թ․ արտահերթ ընտրությունների հայտարարման առաջին իսկ օրվանից ասել է, որ խորհրդարանում հանդես է գալու որպես ընդդիմադիր խմբակցություն և դրա համար քվե է ստացել։ Պապիկյանին և Փաշինյանի մյուս թիմակիցներին կառաջարկեմ միայն փակել աչքերը և պատկերացնել, թե որտե՞ղ կլինեին իրենք, եթե չլիներ Փաշինյանը վարչապետ և որտե՞ղ են լինելու իրենք երբ Փաշինյանը չլինի վարչապետ․․․»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր