00:00:00

Քաղաքական ուժերի զգալի մասը մրցակցում է Ռուսաստանին իրենց հավատարիմ լինելու հանգամանքը մատուցելու մեջ

03:59, 16 ապրիլ 2021 Քաղաքականություն

Lragir-ը զրուցել է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ Պարոն Ղուկասյան, երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2018-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն ասել է՝ հողերը պետք է տաս։ Արդյոք ընտրություններից առաջ Փաշինյանը փորձում էր արդարացնել իրեն։ Իրավացի եք, նախընտրական քարոզարշավը սկսվել է, և ես բազմիցս նշել եմ՝ Նիկոլ Փաշինյանի՝ այս ընտրություններին մասնակցելու բացասական հանգամանքը, դա հենց երեկվա օրինակով կարելի է փաստել: Նիկոլ Փաշինյանը ստիպված է արդարանալ, ստիպված է բացահայտել պատասխանատվության բաժանումը, որը տեղի է ունեցել պատերազմի ժամանակ, պատերազմից հետո, և դա ըստ էության փոխում է այս ընտրությունների գլխավոր առարկան։ Եվ ոչ թե ինչ անելն է դառնում մեր խնդիրը, այլ ով է մեղավորը։ Ով է մեղավորը կարևոր հարց է, և այն անպայման պետք է ստանա իր պատասխանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Բայց մենք այս քաղաքական դասավորության մեջ դատապարտված ենք  ներկա լինել, ինչպես Նիկոլ Փաշինյանը և նախկին գործիչները, քրեական ռեժիմի ներկայացուցիչները, որոնք իրար միջև սկսելու են այդ բանավեճը, թե ով է մեղավոր մեր պարտության համար։ Այսօր տնտեսությունը, քաղաքական կայունությունը, Արցախի հարցի կարգավորումը, բանակի արդիականացումը ժողովուրդը համարում է կարևոր, բայց, ցավոք սրտի, այս բանավեճը խանգարելու է կենտրոնացնել  մեր հայրենակիցների ուշադրությունն այդ կարևոր հարցերի վրա։ Եվ դա բացասաբար է ազդելու ընտրությունների արդյունքների վրա։ Փաշինյանը նաև խոսել է ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետ Սյունիքում տեղակայելու բանակցությունների մասին։ Ինչպե՞ս եք դա գնահատում։ Սա ևս մեկ առանձնահատկություն է, որ տեսնում ենք, որ քաղաքական ուժերի զգալի մասը մրցակցում է Ռուսաստանին իրենց հավատարիմ լինելու հանգամանքը մատուցելու մեջ։ Ես այս ոլորտին կվերագրեի այդ տեսակ հայտարարությունները, որոնք իմ խորին համոզմամբ, ավելի են Հայաստանը մխրճում այս ճգնաժամի մեջ։ Իշխանություններն այդ մտադրության մասին խոսում են և իրենց որդեգրած ճանապարհը տանում է դրան, ինչը ես բացասական երևույթ եմ համարում։ Մանրամասները այստեղ՝ Lragir-ում  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր