00:00:00

Ինչու էին երեկ իմքայլականները ծափահարում. Ով ուժեղ ծափահարեց` նա ավելի առաջ կլինի ցուցակում՝ ըստ Մարուքյանի

19:05, 15 ապրիլ 2021 Քաղաքականություն

Իրականում նրանք ծափահարում էին լիդերին, որովհետև այս օրերին գրվում է ցուցակը: Ով ուժեղ ծափ տվեց, ով առաջինը կանգնեց, ով մի քիչ կռացավ: Այնտեղ համարները կապ ունեն: Ծափի ուժգնությունը կապ ունի ցուցակում համարի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ խոսելով իմքայլականների երեկվա ծափահարությունների մասին. «Պարզ է, որ նրանք Հայաստանի ապագային հավատացող մարդիկ չեն, ուղղակի ուզում են իրենց մանդատի ապագային հավատալ, կամ՝ ոչ: Հիմա ծանր շրջան է, պարզ է, որ այլևս 80 կամ 50 պատգամավոր չի ունենալու «Իմ քայլը» դաշինքը, բազմաթիվ մարդիկ դուրս են մնալու, կան նաև ցուցակում հայտնվելու համար հերթ կանգնողներ»: Այսինքն՝ կարելի՞ է ենթադրել, որ Մակունցն առաջին համարն է լինելու: Մարուքյանն ասել է, որ նա դեսպան է դառնալու, դա ավելի ուժեղ է, քան՝ մանդատ ստանալը: Նրա կարծիքով, այդ հարցը չի փակվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր