00:00:00

Ինչո՞ւ Մխիթար Հայրապետյանը առանձնացավ թիմից ու հոտնկայս չծափահարեց Փաշինյանին

17:10, 14 ապրիլ 2021 Քաղաքականություն

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Իմքայլական պատգամավորներն ու նախարարները հոտնկայս ծափահարեցին նրան։ Անկախ պատգամավորներն ու ընդդիմադիրները չծափահարեցին ու ոտքի չկանգնեցին։
«Իմ քայլ» խմբակցության միակ պատգամավորը Մխիթար Հայրապետյանն էր, ով ոտքի չկանգնեց ու չծափահարեց։ Ազգային ժողովում լրագրողները Հայրապետյանին հարցրին, թե ինչո՞ւ ոտքի չկանգնեց ու չծափահարեց, արդյոք սա թիմից առանձնանալու քայլ էր կամ համակարծիք չէ թիմի հետ։
Նա, սակայն, չպատասխանեց հարցին եւ շտապեց նիստերի դահլիճ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր