00:00:00

Անհետ կորած զինծառայողների հարազատները կառավարությունում են

19:29, 12 ապրիլ 2021 Քաղաքականություն

Անհետ կորած զինծառաողների հարազատների մեծ մասը կառավարության շենքում են։ Ծնողներից երկուսին վարչապետի օգնականը թույլ չի տվել հանդիպմանը մասնակցել, սակայն չի նշել, թե ինչ պայմանով։ Հանդիպո՞ւմ են արդյոք Նիկոլ Փաշինյանին, թե վարչապետի խորհրդականներին, դեռ հայտնի չէ։ Վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը ծնողներին դիմավորեց շենքի դիմաց՝ ուղեկցելու ներս։ Լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպումը բաց ֆորմատով չի լինի, չնայած ծնողները պահանջել են այն լուսաբանել։ Իսախանյանը նշեց, որ լրատվամիջոցները ոչ օբյեկտիվ են մոտեցել, վարկաբեկել են ծնողներին ամեն կերպ, չեն լուսաբանել նրանց «գեղեցիկ» ակցիաները՝ օրինակ դեպի Եռաբլուր քայլերթը, փոխարենը լուսաբանել են միայն հրմշտոցները։ Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները Կառավարության դիմաց պահանջում եին հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա հետ քննարկելու գերիների վերադարձի հարցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր