00:00:00

ԳՇ պետը չի տիրապետում իրավիճակին. Անհետ կորած զինվորների ծնողները գոհ չեն հանդիպումից

02:00, 10 ապրիլ 2021 Քաղաքականություն

Քիչ առաջ ավարտվել է անհետ կորած զինծառայողների և գերիների ծնողների հանդիպումը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ծնողներից մեկը հանդիպումից հետո ներկայացրել է հանդիպման մանրամասները՝ նշելով, որ հանդիպմանը ներկա է եղել միայն ԳՇ պետ Արտակ Դավթյանը, որը հավաստիացրել է, թե իրենք աշխատում են խնդիրը լուծելու համար: Պաշտպանության նախարարը հանդիպմանը չի մասնակցել։ «ԳՇ պետը չի տիրապետում իրավիճակին, նա ասաց, որ հարցի լուծումը իր իրավասությունների սահմաններում չէ», - նշեց ծնողը: «Մենք մեզ հուզող հարցերի պատասխանները չստացանք, պետք է քննարկենք իրավիճակը և որոշենք թե ինչ ենք անելու», - ասաց ծնողներից մեկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր