00:00:00

ՊՆ-ում իրավիճակը գերլարված է. շենքի ներսում գտնվող աշխատակիցներին իջեցրել են բունկեր, մի քանի գեներալ պատից թռնելով փախել է

03:44, 09 ապրիլ 2021 Քաղաքականություն

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մի շարք գեներալներ պատի վրայից թռնելով փախել են նախարարության շենքից: Փախուստի դիմածների թվում է գեներալ Ալբերտ Մարդոյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած զինվորների հարազատները շղթաներով ու մեքենաներով արգելափակել են ՊՆ շենքի ելումուտը՝ հայտարարելով, որ հոգնել են իշխանության ստերից և պահանջում են իրենց զավակներին: Այս պահին ՊՆ շենքի մոտ են հավաքվում նաև գերության մեջ գտնվող տղաների հարազատները, որոնց իշխանությունն այսօր խաբել էր՝ խոստանալով, որ վերադարձնելու է ռազմագերիների նոր խմբի: Ծնողները հավաքվել էին Էրեբունի օդանավակայնում, մինչդեռ դատարկ ինքնաթիռ էր վայրէջք կատարել:
ՊՆ շենքի մոտ այս պահին մեծ թվով ոստիկաններ են բերվել, որոնք արգելում են նկարահանումներ անել: Mediaport-ին հաջողվեց ձեռք բերել ՊՆ շղթայված դարպասների կադրերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր