00:00:00

Անվճար բուժօգնության համակարգում պացիենտները հաճախ իրենց զգում են ինչպես թենիսի մրցաշարում․ ՄԻՊ

02:29, 09 ապրիլ 2021 Քաղաքականություն

Անվճար բժշկական օգնության համակարգում պացիենտները հաճախ իրենց զգում են ինչպես թենիսի մրցաշարում։ Նրանց մի հաստատությունից մյուսն են ուղարկում՝ առանց արդյունքի: Այս մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ կից հրապարակելով Հայկական բարեգործական ընդհանուր միության հրապարակած ամսագրին տված հարցազրույցի հղումը։ «Հարցազրույց Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) ամսագրին առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների խնդիրների մասին՝ սկսած դեղերի անվճար տրամադրման համակարգի անարդյունավետությունից, բյուրոկրատական քաշքշուկներից վերջացրած իրազեկման պակասով։ Հ.Գ. Ամսագիրը 70․000-ից ավելի տպագիր տարբերակով տարածվում է աշխարհի ավելի քան 30 երկրով, իսկ էլեկտրոնային տարբերակով հասնում է մինչև 100.000 մարդու»,- գրում է Արման Թաթոյանն իր էջում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր