00:00:00

Ընտրություններից առաջ համայնքապետերը կփոխարինվեն ՔՊ-ական պաշտոնակատարներով․ Հրապարակ

01:47, 09 ապրիլ 2021 Քաղաքականություն

2016 թվականին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրված մի շարք համայնքապետերի պաշտոնավարման ժամկետը շուտով լրանում է, և իշխանությունները, որոնք 3 տարի շարունակ պայքարում էին համայնքապետերի դեմ, որոշների դեմ քրեական գործեր էին հարուցում, լուծում են գտել, թե ինչպես անել, որ այդ համայնքներում արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրենց սրտով անցնեն։ Համայնքապետերի պաշտոնավարման ժամկետները լրանալուն պես նրանց փոխարեն կնշանակեն ՔՊ-ական ժամանակավոր պաշտոնակատարներ, և միայն խորհրդարանական ընտրություններից հետո այդ համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Մենք զրուցեցինք Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի անկուսակցական ղեկավար Վահե Գրիգորյանին հետ, հարցրինք՝ տեղյա՞կ է՝ իր փոխարեն ո՞վ է լինելու պաշտոնակատար․
«Բա ես ի՞նչ իմանամ, Աստված գիտի, ցավդ տանեմ»։ Համայնքապետից հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է, որ իր փոխարեն ՔՊ-ական ԺՊ են նշանակելու, համայնքում կա՞ն կարկառուն ՔՊ-ականներ, որ հավակնում են այդ պաշտոնին, համայնքապետը կատակեց՝ «սաղ համայնքն էլ ՔՊ-ական է, էլի»,- ապա ավելացրեց․ «Թող նշանակեն, ես ի՞նչ ասեմ, եթե էդպես են ուզում, թող էդպես անեն, այս պահին նման բան չկա, ես աշխատում եմ, իմ աշխատանքը բարեխիղճ կատարում եմ և կատարելու եմ մինչև վերջին օրը։ Ընտրություն կնշանակեն, կմասնակցեմ, չեն նշանակի, իմ փոխարեն ավելի լավին կնշանակեն, ես խոելոք կթողնեմ, կգնամ տուն»,- ասաց համայնքապետը։ Խոսեցինք նաև Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանի հետ, նրա պաշտոնավարման ժամկետը ևս շուտով լրանում է, հարցրինք՝ հայտնի՞ է իրեն, թե ում են իր փոխարեն նշանակելու ժամանակավոր պաշտոնակատար: «Չգիտեմ, ցավդ տանեմ, նշանակողը ես չեմ»։ Իր փոխարեն ՔՊ-ականի նշանակելու վերաբերյալ տեղեկությունը Սահակյանը մեկնաբանեց հետևյալ կերպ․
«Ես էլ Ձեզ նման կարող եմ միայն ենթադրել, որովհետև մինչև այսօր փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում հենց Ձեր ասած սցենարով էլ եղել է։ Ընդամենը կարող եմ ենթադրել, մնացածը չգիտեմ»,- պատասխանեց Սահակյանը։ Իսկ հարցին, թե համայնքում կա՞ կարկառուն ՔՊ-ական, համայնքապետը հումորով պատասխանեց. «Ո՞նց կարող է ՔՊ-ականը լինել կարկառուն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր