00:00:00

Սևերն ու սպիտակները պասերով խաղում են, մեր երկիրն ու ժողովուրդը՝ էշի նման ծափահարում. Վարազդատ Կարապետյան

01:13, 09 ապրիլ 2021 Քաղաքականություն

ԱԺ նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հեռուստաընկերություններից մեկը այսօր հրավիրել է երեք այլ լրագրողի, ովքեր ներկայանում են որպես ամեն ինչի հսկա փորձագետներ, ու համատեղ քննարկում են Հայաստանի աշխարհաքաղաքական կուրսը, մարտահրավերները, սպառնալիքները։ Ու էն վստահությամբ են էս լրագրողները ներկայանում որպես աշխարհի անցուդարձի մասնագետ, երևույթների խորը բնույթը ընկալող իմաստուններ, որ մտածում ես, թե էլ պակաս բան չկա, հիմա լրագրողներով երկրի բոլոր հարցերը կլուծեն։ Ու սա արվում է էս հսկա (քաքի) հորի մեջ հայտնված երկրում, ու չկա ընկալում, որ այդտեղ ենք, քանի որ լրագրողներն ու "ակտիվիստները" իմաստուն են ձևացել ու գայթել ընկել ենք կղանքը։ Հիմա էս ընտրություն, ֆլանֆստան ու չգիտեմ ինչ էշություն մեզ էս քաքից չեն հանելու։ Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի։ Հացթուխը հաց պետք է թխի, վարորդը՝ մեքենա վարի, լրագրողը՝ լուսաբանի, հարյուր տարի սովորած վարլուծաբանը՝ ճանապարհ ցույց տա ու, որ ամենակարևորն է, հմուտ ու փորձառու մարդիկ պետք է առաջնորդեն։
Էս սիրողական մոտեցմամբ մենք կկործանենք ամեն ինչ վերջնականորեն։ Հիմա ժամանակն է հավաքվել մի սեղանի շուրջ, գտնել էդ մարդկանց ու վստահել։ Մնացածը անբովանդակ ձև է, քաքի մեջ խորանալու քայլ։ Հիմա և՛ վատ կառավարող ուժը, և՛ ընդդիմադիր երևացողները պետք է իջնեն կեղծ իմաստության բարձունքից ու ձևավորեն ազգային համաձայնություն մարդկանց շուրջ, ովքեր գիտեն իրենց գործը ու կարող են քաշել էս լուծը։ Էս գրածս դիմում է բոլոր կողմերի ընկերներիս։ Եթե հիմա ուշքի չգաք ու չվերցնեք էս որոշման պատասխանատվությունը, վաղն ավելի վատ կլինի։ Հ.Գ. չմոռանաք մեկանաբանություններում ևս մեկ անգամ հիշել Աշոտիկին ու դատարանների արգելափակումը։ Սևերն ու սպիտակները պասերով խաղում են, մեր երկիրն ու ժողովուրդը՝ էշի նման ծափահարում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր