00:00:00

«Ես թշնամու հերն անիծեմ, թող համարձակվեն գյուղում սադրանքի գնան, կտեսնեն». Շուռնուխի գյուղապետ

00:39, 09 ապրիլ 2021 Քաղաքականություն

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո, երբ Սյունիքի մարզի բոլոր շահեկան դիրքերն աստիճանաբար հանձնվեցին թշնամուն, սյունեցիները հայտնվեցին անմիջապես թշնամու թիրախում։ Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ՀՀ սահմանների վերաբերյալ որևէ կետ չկա, այդուհանդերձ, Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ թշնամին հայտնվեց Սյունիքում և զբաղեցրեց բոլոր հարմար դիրքերը։ Այս ամենի հետևանքով այսօր սյունեցին հանգիստ չի կարողանում տեղաշարժվել, որևէ գյուղից մարզկենտրոն գնալիս՝ թշնամին սադրում է, սպառնում։ Վերջին դեպքը տեղի էր ունեցել Շուռնուխ-Դավիթ Բեկ ճանապարհին, երբ ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայկական մեքենայի ուղղությամբ։ Վարորդը կանգ չէր առել և արագ հեռացել էր ճանապարհից։ 168.am-ի հետ զրույցում Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանն ասաց, որ այդ միջադեպից հետո համայնքի տարածքում նման բան տեղի չի ունեցել։ «Դավիթ Բեկ վարչական տարածքում նման միջադեպ չի եղել։ Այս պահին մենք մեր դաշտերն ենք ցանում՝ սահմանի վրա, ամեն դեպքում անվտանգությունը պետք է ապահովեն։ Չնայած ապահովող կա, խաղաղապահները կանգնած են, բայց ամեն դեպքում վտանգավոր է, այնպես չէ, որ անվտանգ է, վտանգավոր է»,- եզրափակեց Բենիամին Պողոսյանը։ Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանն էլ ասաց, որ կոնկրետ Շուռնուխի տարածքում նման միջադեպ չի կրկնվել։ «Վերջին միջադեպի վերաբերյալ Կապանի համայնքապետն արդեն տեղեկատվություն տվել է, նման բան եղել է։ Ես թշնամու հերն անիծեմ, թող համարձակվեն գյուղում սադրանքի գնան, կտեսնեն։ Սրանք ո՞վ են, սրանք նապաստակներ են, երկու երեխա գոռալով վազի՝ դրանք կվախենան ու կփախնեն, սա հավատացնում եմ։ Սրանք գառան պես կանգնած են, սրանք ադրբեջանցի սահմանապահներ են, իրենց տեղում սսկված են։ Միակ խնդիրն այն է, որ սրանք այստեղ են ու մեր երեխաների կողքին, մեր երեխաները սրանց տեսնում են»,- նշեց Հակոբ Արշակյանը։ «Դավիթ Բեկ վարչական տարածքում նման միջադեպ չի եղել։ Այս պահին մենք մեր դաշտերն ենք ցանում՝ սահմանի վրա, ամեն դեպքում անվտանգությունը պետք է ապահովեն։ Չնայած ապահովող կա, խաղաղապահները կանգնած են, բայց ամեն դեպքում վտանգավոր է, այնպես չէ, որ անվտանգ է, վտանգավոր է»,- եզրափակեց Բենիամին Պողոսյանը։ Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանն էլ ասաց, որ կոնկրետ Շուռնուխի տարածքում նման միջադեպ չի կրկնվել։ «Վերջին միջադեպի վերաբերյալ Կապանի համայնքապետն արդեն տեղեկատվություն տվել է, նման բան եղել է։ Ես թշնամու հերն անիծեմ, թող համարձակվեն գյուղում սադրանքի գնան, կտեսնեն։ Սրանք ո՞վ են, սրանք նապաստակներ են, երկու երեխա գոռալով վազի՝ դրանք կվախենան ու կփախնեն, սա հավատացնում եմ։ Սրանք գառան պես կանգնած են, սրանք ադրբեջանցի սահմանապահներ են, իրենց տեղում սսկված են։ Միակ խնդիրն այն է, որ սրանք այստեղ են ու մեր երեխաների կողքին, մեր երեխաները սրանց տեսնում են»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր