00:00:00

Նիկոլ Փաշինյանն իր քավորին Տավուշի մարզպետ նշանակեց

16:01, 08 ապրիլ 2021 Քաղաքականություն

 Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն իր քավորին՝ Հայկ Ղալումյանին Տավուշի մարզպետ նշանակեց: Հայկ Ղալումյանը 2019 թվականի սեպտեմբերի 14-ից մինչ օրս Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Այն բանից հետո երբ Իջևանի ընտրված քաղաքապետ Վարդան Ղալումյանին քրեական գործերի սպառնալիքների տակ հեռացրեցին պաշտոնից, քաղաքապետ նշանակվեց հենց Փաշինյանի քավորը, որը շուրջ 2 տարի պաշտոնավարեց առաց ընտրություն անցկացնելու: Քավոր Ղալումյանի եղբայրն էլ «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանն է,  մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր եղած տարիներին միշտ քննադատում էր խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու փաստը: Վարչապետ դառնալուց հետո նա պաշտոնյա դարձրեց իր աներձագին, եղբորորդուն, քավորին, քավորի եղբորը, իր թերթի աշխատակիցներին, մանկության ընկերոջը, կնոջ ընկերուհիներին և այսպես շարունակ: Մեդիապորտ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր