00:00:00

Եթե երթը կրում է խաղաղ բնույթ, ոստիկանության պարտականությունն է աջակցել այդ հավաքին.Ռուբեն Մելիքյան

19:28, 07 ապրիլ 2021 Քաղաքականություն

Եթե երթը կամ ցանկացած հավաք կրում է խաղաղ բնույթ, ոստիկանության պարտականությունն է աջակցել այդ հավաքին: Այս մասին «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած ակցիայի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Ապրիլի 7-ին գեղեցիկ ձևով շնորհավորում են ոստիկանները՝ կոշտ ուժ գործադրելով կանանց նկատմամբ: Փաստորեն, նրանք այդպես են հասկանում ոստիկանության մասին օրենքի 32-րդ հոդվածը»,-ասաց Ռուբեն Մելիքյանը: Վերջինս, անդրադառնալով ոստիկանների պնդումներին, որ ակցիայի մասնակցիներ են սադրանքներ հրահրել՝ հավկիթներ նետելով ոստիկանների ուղղությամբ, ասաց. «Հիշեք «Հայելի» ակումբի վրա ձվեր նետելու միջադեպը, որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞ց դրա համար, եթե որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել ընդդիմադիր լրատվամիջոցի վրա ձվեր նետելու համար, ինչու՞ են այդ նույն գործողությունը կատարելու համար միջոցներ ձեռնարկում: Եթե չէիք ուզում ձու նետելը լիներ իրավաչափ, պատասխանատվության ենթարկեիք այն խուլիգաններին, որոնք ներդրեցին այդ պրակտիկան»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր