00:00:00

Մենք դեմ ենք յուրաքանչյուր գործընթացի, որը կարող է վնասել է Հայաստանում լրատվության անկախությանը և ազատությանը. Ա. Աբովյանը՝ «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների մասին

00:50, 07 ապրիլ 2021 Քաղաքականություն

Յուրաքանչյուր գործընթաց, որը այս կամ այն առումով վերաբերում է լրատվամիջոցներին, պետք է, անպայման, անցնի լրատվամիջոցների կողմից փորձագիտական ուսումնասիրության որոշակի փուլեր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։ «Բուն օրենքին ես չեմ անդրադառնա, այն պատճառով, որ որքանով տեղյակ եմ արդեն իսկ լրատվական դաշտը կոշտ բացասական էր գնահատել: Բացի դրանից, լայն քննարկումներ լրատվական դաշտի հետ չեն եղել, ինչը պետք է լիներ»,-ասաց Արման Աբովյանը:
Նշենք, որ օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը սահմանափակել, ըստ որի՝ դրանք կարող են հրապարակվել միայն ժամը 22։00-ից մինչև 07։00-ն ընկած ժամանակահատվածում: Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն այն ընդունել է, եթե 2-րդով էլ անցնի, ապա ավելի քան 50 լրատվական կայք կզրկվի իր բյուջեի մոտավորապես 70 տոկոսից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր