00:00:00

Նոր սկանդալ. Փաշինյանի օգնականը միջամտել է Երեւանի քննիչների վարույթով քննվող մի շարք գործերով

23:48, 05 ապրիլ 2021 Քաղաքականություն

Համացանցում շրջանառվում է սկանդալային ձայնագրություն, որը փաստում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից քրեական գործերով միջամտության մասին։ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալ Արման Աբրահամյանը մոտ երկու ամիս առաջ ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։ «Բարի լույս, բոլորին. մի րոպե ուշադրություն։ Էն գործերով, որով վարչապետի խորհրդական Աննան էն անգամ եկել էր ստեղ ու քննարկումներ ա եղել, երեքշաբթի նորից քննարկում ա լինելու, ինքը գալու ա՝ ժամը 10-ին։ Ու նենց չլինի, որ էդ գործերով հանկարծ որևէ բան արված չլինի»,-ասում է ՔԿ ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալի օգնականը։ Նշենք, որ Երևան քաղաքի քննչական վարչության պետը ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է՝ Անրի Վարդանյանը։ Նույն Ջհանգիրյանը, որի հետ Աննա Վարդապետյանը պարբերաբար հանդիպում է ԲԴԽ-ում՝ նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցած քրեական գործերն ուղղորդելու համար։ Ավելի վաղ՝ տարածվել էր մեկ այլ տեսանյութ, որը փաստում էր Ա.Վարդապետյանի կողմից Ռուբեն Հայրապտյանի գործով միջամտության մասին, ինչի կապակցությամբ ներկայացվել էր հանցագործության մասին հաղորդում, սակայն ՀՀ ԱԱԾ-ն մերժել էր քրգործի հարուցումը։ Ռ.Հայրապետյանի փաստաբանը հայտարարել էր, որ դիմելու է ՌԴ իրավապահներին, ասել է թե՝ Փաշինյանի օգնականով զբաղվելու է Ռուսաստանի քննչականը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր