Կարծում եմ՝ Կոմանդոսի հոգին միշտ վառ է լինելու եւ միշտ ջերմացնելու է մեր մատաղ սերնդին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Սա մեծ կորուստ է ոչ միայն իր ընտանիքի համար, այլ նաեւ հայ ժողովրդի համար։ Հասկանալի է, կյանքի եւ բնության փիլիսոփայությունը, որ մարդ մեկ օր ծնվում եւ մեկ օր էլ նրա մարմինն անջատվում է հոգուց։ Կարծում եմ՝ Կոմանդոսի հոգին միշտ վառ է լինելու եւ միշտ ջերմացնելու է մեր մատաղ սերնդին։ Նրա անցած ճանապարհին, նվիրվածությունը հայրենիքին, վառ օրինակ պետք է հանդիսանա նաեւ ռազմական ուսուցման մեջ։ Նրա հետ ծանոթացել եմ 1990-ականներին։ Ավելի խորությամբ ճանաչել եմ նրան Շուշիի օպերացիայից առաջ։ Նա Շուշիի ազատագրման խորհուրդն է հանդիսանում։ Նա ինձ հարազատ անձնավորություններից մեկն է։ Կարծում եմ՝ Կոմանդոսին շատ ավելի լավ ճանաչողներից մեկն եմ ես, որի հետ նաեւ անցած ճանապարհ ունեմ։ Կուզեի, որ իր հոգին լուսավորվեր, մենք իրեն միշտ կհիշենք»,- նշեց նախկին նախարարը։