Նարինե Ասրյանը հիշեց որդու գրած տողերը․ «Երբ պատերազմ լինի, և մենք չկարողանանք դիմակայել թշնամուն, լինենք վիրավոր, վիրավորված լինի նաև հայրենիքը, բայց մեր մայերի սիրտը շարունակի բաբախել, ուրեմն՝ մենք դեռ հաղթելու տարբերակ ունենք»։
Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
Մեր տղաները հավերժ հաղթանակած են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմում զոհված Բագրատ Ալեքսանյանի մայրը՝ Նարինե Ասրյանը։
«Շատ եմ ցավում, որ արյան գնով պահած մեր որդիների, զավակների հողն այսօր թշնամու ձեռքում է։ Սեպտեմբերի 27-ի պատերազմը սարսափելի դաժան էր»,- նշեց նա։