00:00:00

5 տարի առաջ հենց այս օրը՝ ապրիլի 2-ին ադրբեջանական հարձակումները սկսվեցին վայրագություններով․ ՄԻՊ

23:23, 02 ապրիլ 2021 Լեռնային Ղարաբաղ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ապրիլյան պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ: «5 տարի առաջ հենց այս օրը՝ ապրիլի 2-ին ադրբեջանական հարձակումները սկսվեցին վայրագություններով. 2016թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան թիրախային հարձակումների պատճառով սպանվեց Արցախի Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտ Վաղարշակ Գրիգորյանը: 11, 12 և 13-ամյա ևս 4 երեխա ստացան վիրավորումներ: Նույն օրը ադրբեջանական զինվորները Թալիշ գյուղում ատելության շարժառիթով իրենց իսկ տան մեջ խոշտանգել, ականջները կտրել ու հետո սպանել էին տարեց ամուսիններ Վալերիկ Խալափյանին և Ռամզելա Վարդանյանին: Դաժանաբար սպանվել էր նաև Վալերիկ Խալափյանի 92-ամյա մայրը՝ Մարուսյա Խալափյանը, իսկ նրանց տունն ամբողջությամբ ավերվել էր: Ադրբեջանի զինված ուժերի ծառայողները գլխատել էին Քյարամ Սլոյանին, վերցրել նրա գլուխը, նկարվել և ցուցադրել սոցիալական ցանցերում՝ հպարտանալով իրենց կատարածի համար:
Ադրբեջանում բարձրագույն մակարդակով Հայաստանն ու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին համարվում են թշնամի, պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի զգացումով մեծացել է մի ողջ սերունդ: Սրանով հպարտանում է Ադրբեջանի նախագահը: Նկարագրված դեպքերը ադրբեջանական բազմաթիվ խոշտանգումների ու դաժանությունների թվում ընդամենը մի քանիսն են: Իրական վիճակն այն է, որ տարվում է ցեղասպան քաղաքականություն: Դա հիմնավորվում է օբյեկտիվ կոնկրետ ապացույցներով: Անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ, որոնց ականատեսը եղանք 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր