00:00:00

ՍԱՏՄ-ն քննարկման է հրավիրել ձկնաբուծությամբ զբաղվող ավելի քան 20 ընկերությունների

19:14, 02 ապրիլ 2021

Ձեր գործունեության ելակետը, պետք է լինի պատասխանատու ու սրտացավ վերաբերմունքը նախ և առաջ մեր երկրի բնակչության առողջության նկատմամբ. ՍԱՏՄ ղեկավար Ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների քննարկման և դրանց համագործակցված լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող 20-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է անցկացված մշտադիտարկման ժամանակ գրանցված արդյունքները՝ նշելով, որ արձանագրված որոշակի խնդիրներ պետք է արագ լուծում ստանան: «Ձեր գործունեության ելակետը, բացի շահույթ ստանալը, պետք է լինի նաև պատասխանատու ու սրտացավ վերաբերմունքը նախ և առաջ մեր երկրի բնակչության առողջության առնչությամբ, և ապա՝ այլ երկրներում մեր պետության նկատմամբ վստահության ու հարգի ամրապնդումը», - ասել է նա: Հայաստանում բուծված ձուկը Եվրամիություն արտահանելու հնարավորությունը մեր տնտեսավարողների համար ապահովելու նպատակով՝ ՍԱՏՄ-ն ներդնում է հսկայական ջանքեր, ինչի համար անհրաժեշտ է ապահովել անվտանգության ԵՄ նորմերը: Դա հատկապես շահավետ է այն տնտեսվարողների համար, որոնք համապատասխան ծավալներ ունեն և հետաքրքրված են ներկայացնելու իրենց արտադրանքը ԵՄ շուկայում: Տեսչական մարմնի ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն ձկնաբուծարաններ՝ տեղում խնդիրները շտկելու և մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր