00:00:00

«Ապրիլյան պատերազմին զոհվեցին երեք համագյուղացիներս»․ Սոֆյա Հովսեփյանի՝ քառօրյայի վերհուշը

12:20, 02 ապրիլ 2021

Անկախ պատգամավոր Սոֆյա Սովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Ապրիլյան պատերազմի ժամանակ իրեն ծանոթ տղաների զոհերի մասին։ «Ապրիլյան պատերազմին զոհվեցին երեք համագյուղացիներս՝ Արգիշտի, Մոնթե (Բենիամին), Արման։ Իրենց հետ զոհվեցին 100֊ից ավել երիտասարդներ։ Դեռ չէր փակվել վերքը և թիվը դարձավ ևս 5000։ Արմանը զոհվեց Մեխակավանում, Մոնթեն՝ Ֆիզուլիում։ 2020 թ․ ապրիլի վերջին անգամ եղա Թալիշում, որտեղ և զոհվել է Արգիշտի Գաբոյանը։ Իր տունը գտնվում է այնտեղ, մոտեցա տանը, մի փոքր շրջեցի և գիտեի, որ էլի եմ վերադառնալու ... գյուղացիներին ոգևորված պատմեցի, որ Արգիշտիի համագյուղացին եմ և բոլորն էլ ճանաչում էին իրեն։ Խոստացա, որ երբ համաճարակը անցնի, կգանք ու Արգիշտիի ծնունդը էլի այստեղ կնշենք, բայց... մի ամսից ծնունդն է... Թալիշի ազատագրման ժամանակ զոհվել է համագյուղացիս՝ Հայկ Գալստյանը, 1994 թ․, Թալիշի պաշտպանության ժամանակ՝ Արգիշտի Գաբոյանը, 2016 թ.։ Էս գյուղը ինձ համար շատ հարազատ էր... Արյան հոտը դեռ չէր անցել գյուղից... Հուսանք և հավատանք, որ մի օր այնտեղ ծառեր կտնկենք... Հավերժ փա՜ռք մեր անմահ հերոսներին, մենք ձեզ հիշում ենք և խոնարհվում ձեր շիրիմի առաջ»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր