00:00:00

Ավստրալիայում տղամարդը AstraZeneca-ով պատվաստումից հետո հիվանդանոցում է հայտնվել

11:32, 02 ապրիլ 2021

Ավստրալիայում տղամարդն AstraZeneca-ով պատվաստվելուց մի քանի օր անց հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ 44-ամյա տղամարդը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մարտի 20-ին և մի քանի օր անց հոսպիտալացվել։ «Նա ուներ թրոմբոցիտների ցածր քանակ, ինչը տեղավորվում է պատվաստումով պայմանավորված թրոմբոցիտների քանակի նվազման նկարագրության մեջ»,-հայտնում են լրատվամիջոցից։ Այս պահի դրությամբ չի հաստատվել արդյոք տղամարդու մոտ առաջացած թրոմբոցիտների ցածր քանակը կապված է AstraZeneca-ով պատվաստման հետ, թե ոչ։ Նշենք, որ եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են AstraZeneca-ի օգտագործումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր