00:00:00

Արթուր Ալեքսանյանը հանդիպել է հավաքականի ֆուտբոլիստների հետ

18:08, 01 ապրիլ 2021

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ։ Նա լուսանկար է հրապարակել Խորեն Բայրամյանի, Էդուարդ Սպերցյանի եւ Ալեքսանդր Կարապետյանի հետ։ Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության ընտրական փուլը սկսեց երեք հաղթանակով (1։0՝ Լյուքսեմբուրգի, 2։0՝ Իսլանդիայի, 3։2՝ Ռումինիայի նկատմամբ) եւ J խմբի առաջատարն է։ Երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող Հյուսիսային Մակեդոնիան ու Գերմանիան ունեն 6-ական միավոր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր