00:00:00

Պետք է ԸՕ փոփոխությունն ընդունենք և հրաժարվենք ռեյտինգային ցուցակներից. Հովակիմյան

16:16, 01 ապրիլ 2021 Քաղաքականություն

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ ԱԺ ամբիոնից նախագիծը ներկայացնող Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ ռեյտինգային ընտրակարգը մշտապես եղել է քննադատության առարկա թե՛ քաղաքական ուժերի, թե հասարակական կազմակերպությունների, մասնագիտական շրջանակների կողմից, և այս համակարգի ներդրման պահից կա հանրային պահանջ, որ այն պետք է փոխվի։ «ԱԺ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն։ Հենց այս փուլում մենք պետք է այս փոփոխությունն ընդունենք և հրաժարվենք ռեյտինգային ցուցակներից։ Այս հարցում բոլորս ենք համակարծիք», - ասաց Հովակիմյանը։ Նա ասաց, թե փոփոխություններով առաջարկվում է նաև անհրաժեշտ համապատասխան իրավական հիմքերը սահմանել ընտրական գործընթացները կարանտինի պայմաններին համահունչ կազմակերպելու համար։ Նախագիծը մշակելիս քննարկումներ են իրականացրել ԿԸՀ-ի, Արդարադատության ներկայացուցիչների, մասնագիտացված կազմակերպությունների հետ։ Պատրաստի նախագիծը ուղարկվել է նաև ՀՀ նախագահին, որպեսզի եթե նախագահը առարկություններ ունենա, դրանց մասին հայտնի հեղինակներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր