00:00:00

ԲՀԿ-ն չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին

16:09, 01 ապրիլ 2021 Քաղաքականություն

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ մի քանի օրից ԿԸՀ-ն սկսելու է ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորման, դասընթացների գործընթացը, և դրանով էլ պայմանավորված է նախագծի հրատապությունը: Վերջինս առաջարկեց ԸՕ նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց 24 ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկների, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար կսահմանվի 3-ական ժամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր