00:00:00

Ռեստորանների Հայկական Միությունը կոչ է անում պատկան մարմիններին չվերադառնալ ռեպրեսիվ մեթոդներին

19:44, 31 մարտ 2021 Տնտեսություն

Հայտարարություն
Ռեստորանների Հայկական Միությունը իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին շաբաթներին ՀՀ Պետեկամուտների Կոմիտեի, ի մասնավորի՝ հարկային մարմինների կողմից հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններում ծավալած աննախադեպ, շատ դեպքերում չհիմնավորված և օրենքի խախտումներով իրականացվող ստուգումների, օպերատիվ միջոցառումների, ոլորտի աշխատողների հարցաքննությունների կապակցությամբ։
Լինելով օրինապահ և բարեխիղճ հարկատուներ, Ռեստորանների Հայկական Միության անդամ կազմակերպություններ մշտապես կանգնած են եղել պետության կողքին և թիկունքին, հատկապես դժվարին ժամանակներում և իրենց նշանակալի ներդրումն ունեն տնտեսության զարգացման եւ Հայաստանն աշխարհին լավագույնս ներկայացնելու գործում։
Ռեստորանների Հայկական Միությունը խրախուսել եւ ողջունել է հարկային բնագավառում իրականացվող բարեփոխումները եւ կոչ է անում պատկան մարմիններին չվերադառնալ նախկինում կիրառված ռեպրեսիվ մեթոդներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր