00:00:00

Օնիկ Գասպարյանի գործով դատավորը մեկնել է արձակուրդ

19:29, 31 մարտ 2021 Քաղաքականություն

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի դիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանի դիմումի պատճենն ուղարկել է Գլխավոր դատախազություն, այնտեղից էլ` ոստիկանություն։ Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ ստացված նյութերով քննություն է իրականացվում։ Փորձեցինք զրուցել նաեւ դատավորի հետ, վերջինիս աշխատակազմից մեզ փոխանցեցին, որ Մհեր Պետրոսյանը մարտի 26֊ից արձակուրդում է, իսկ թե դիմե՞լ է իր անվտանգությունն ապահովելու համար, ասացին, որ տեղեկություն չունեն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ գրվել էր, որ Օնիկ Գասպարյանի մասով միջանկյալ որոշում կայացրած Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր