00:00:00

Ովքեր են Ռուսաստանի պարտապանները

18:59, 31 մարտ 2021 Տնտեսություն

Համաշխարհային բանկը հրապարակել է այն երկրների ցանկը, ովքեր 2019 թվականի դրությամբ ֆինանսական պարտքեր ունեն Ռուսաստանին։ Ըստ այդմ, մոտ երեսուն զարգացող երկիր պարտքեր ունի Ռուսաստանին՝ ընդհանուր առմամբ՝ 22,9 միլիարդ դոլարի չափով։ Խոսքը պետությունների եւ իրավաբանական անձանց մասին է, որոնց պարտքերը երաշխավորված են պետության կողմից։ Բելառուսը ամենախոշոր պարտապանն է Ռուսաստանի։ Նրա պարտքը Ռուսաստանի հանդեպ հասնում է 8,1 միլիարդ դոլարի։ Խոշոր պարտապաններ են նաեւ՝ Բանգլադեշը, Վենեսուելան, Հնդկաստանը, Վյետնամը, Եմենը։ Սրանցից յուրաքանչյուրի պարտքը չի գերազանցում 1 միլիարդ դոլարը։ Աֆրիկյան Սոմալին, Տանզանսիան, Մոզամբիկը, Եթովպիան, Մադագասկարը, Զամբիան, Սուդանը նույնպես ընդհանուր առմամբ Ռուսաստանին պարտք են 973 միլիոն դոլարից ավել։ Ընդ որում այդ պարտքերի մի մասը գալիս է դեռ ԽՍՀՄ ժամանակներից։ Եգիպտոսն առանձին պարտք է Ռուսաստանին 495,5 միլիոն դոլար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր