00:00:00

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը. Թորոսյան. Sputnik Արմենիա

03:56, 31 մարտ 2021 Քաղաքականություն

Իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին փոխանցում է Sputnik Արմենիա–ն՝  վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի՝ տված հարցազրույցից։ «Որոշված է, որ նախընտրական շտաբը համակարգելու են չորս հոգի` ես, Ռոմանոս Պետրոսյանը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանը կլինի գլխավոր համակարգողը, կարելի է ասել` շտաբի պետը», – ասել է Թորոսյանը։ Նրա խոսքով` Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի 20-ից մայիսի 5 ընկած ժամանակահատվածում։ Սակայն դրանից հետո էլ նա լինելու է վարչապետի պաշտոնակատար, գործող կառավարությունն էլ շարունակելու է իր աշխատանքները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։ «Այժմ ընտրությունները լավագույնս բխում են երկրի շահերից, քաղաքական լարվածությունը թուլացնելու միջոց են», – շեշտել է  վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Հարցին` արդյոք Փաշինյանի մարզային այցերը նախընտրական քարոզարշավի մաս չե՞ն, Թորոսյանը պատասխանել է` վարչապետը ի պաշտոնե պարտավոր է լինել այնտեղ, որտեղ խնդիրներ կան, խոսել քաղաքացիների հետ։ «Մեկ տարի նման հանդիպումներ չենք արել` պայմանավորված կորոնավիրուսով եւ պատերազմով», – բացատրել է նա։ Թորոսյանի խոսքով` վարչական ռեսուրսը կիրառելը քննադատելի է, եւ վարչապետը նման բան չի անում։ Հիշեցնենք` մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում  կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր