00:00:00

Տիրան Խաչատրյանն իրավաբանորեն հանդիսանում է ԳՇ պետի առաջին տեղակալ. Վարչական դատարանը վարույթ է ընդունել Խաչատրյանի հայցը

02:31, 31 մարտ 2021 Քաղաքականություն

Վարչական դատարանի կողմից վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցն (սա մեր ընկերության կողմից ներկայացված երկրորդ հայցադիմումն է) ընդդեմ Պաշտպանության նախարարի և ԶՈՒ Գլխավոր շտաբի, որոնց հրամաններով Տիրան Խաչատրյանը հանվել էր զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի ցուցակներից և համապատասխանաբար ազատվել Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից, հայտնում են TK & Partners, որը զբաղվում է Տիրան Խաչատրյանի իրավապաշտպանությամբ։ Ընկերությունից հիշեցնում են նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով և Վարչական դատարանի կողմից Տիրան Խաչատրյանի հայցադիմումը վարույթ ընդունելու պայմաններում պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանների կատարումը համարվում են կասեցված, որպիսի պայմաններում գեներալ-լեյտենանտը իրավաբանորեն հանդիսանում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր