00:00:00

Անթիվ անհամար հարցեր կան, որ շատ ավելի կարևոր են, քան ԵՊՀ շենքը. Դանիել Իոաննիսյան

12:59, 30 մարտ 2021

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵՊՀ-ի շենքը, դրա գտնվելու վայրը ու արտաքին տեսքը մեր բարձրագույն կրթական համակարգի խնդիրների թոփ10-ի մեջ չի մտնում։ Պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձն ու որակը, դասավանդման մեթոդաբանությունը, դասավանդվող առարկաների արդիականությունը, քննությունների ձևը, հարաբերությունների դրվածքը, ակադեմիական ազատության չափը, ընդունելության կարգը, ոչ մասնագիտական առարկաների սպեկտրն ու ծավալը, միջազգային համագործակցությունը, պրակտիկայի որակն ու քանակը, կապը գիտական հաստատությունների հետ, արժեքային դրվածքը ու անթիվ անհամար հարցեր կան, որ շատ ավելի կարևոր են, քան շենքը։
Բայց մենք ազգովի քննարկում ենք շենքը։ Ու այ սենց էլ ազգովի վարի ենք տալիս ամեն ինչ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր